Այսօր ԱԱծ ղեկավար Արթուր Վանեցյանը կառավարության արտահերթ նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե նկատե՞լ է, որ կառույցի հեղինակությունը մի տեսակ բարձրացել է, ասաց, որ հազարավոր քաղաքացիներ այս օրերին դիմում են գրել՝ ազգային անվտանգության ծառայությունում աշխատանքի անցնելու համար:
Արթուր Վանեցյանին զարմացրել է, որ, երբ ԱԱԾ-ի առաջ Մանվել Գրիգորյանի կողմնակիցները ցույց անելիս, այնտեղ է եղել նաեւ Գասպարին՝ ի աջակցություն ԱԱԾ-ին ցուցապաստառով:
Պատասխանելով հարցին, թե նրա տեղակալի անունը կապվում է կոռուպցիայի հետ, ասաց, որ իր տեղակալ Արզուման Հարությունյանը բարձր պրոֆեսիոնալ է. «Նրա ազնվության վրա, խնդրում եմ, որեւէ մեկը չկասկածի: Եկեք մեկ անգամ շեշտենք, որ փաստերով ենք խոսում, ենթադրություններով չենք խոսում: Եթե մեկը կներկայացնի որեւէ փաստ, երբ Արզուման Հարությունյանը չի իրականացրել իր պարտականությունները կամ խառնված է, որեւէ կոռուպցիոն սխեմաների մեջ, հավաստիացնում եմ ձեզ՝ դրան մենք ընթացք կտանք: Բայց Արզուման Հարությունյանը ազնիվ, հայրենասեր գեներալ է, որն աշխատում է ի փառս Հայաստանի Հանրապետության»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ