Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը չի ուզում գրահրատարակչությունն ԱԱՀ-ից ազատել

Հունիս 18,2018 18:50

«Էս հարցն էն Անտարեսի հրատարակիչն էլ էր խնդրել, որ ձեզ տայի»,-Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվող Հարկային օրենսգրքում կառավարության ներկայացրած առաջարկների քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանուղազյանին դիմեց Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Մինչ նրա պատասխանը, Բագրատյանը դահլիճից դուրս եկող Ջանջուղազյանին դիմեց՝ «Մանկական գրքերը ավելացված արժեքի հարկից ազատո՞ւմ եք, թե ոչ: Ասում են՝ 35 հազար կտոր մանկական գիրք կա, տարեկան 300 գիրք չեն կարողանում որակավորեն մանկական է, թե ՝ ոչ»: Ջանջուղազյանը շտապում էր. չմնաց քննարկմանը, հետեւաբար հարցին էլ չպատասխանեց: Փոխնախարար Պողոսյանը պատասխանեց այդ հարցին. «Հարկային օրենքով սահմանված է, որ գրքերի արտադրության որոշակի շրջանակն ազատվում է ԱԱՀ-ից: Մանկական գրականության դեպքում ունենք կարգավորում, որ հանկարծ ըստ ճաշակի չլինի:

Կառավարությունը չափորոշիչ է սահմանել, թե որն է օգտվելու: Մեր մասով որեւէ սահամանփակում չկա: Միգուցե մշակույթի նախարարության կամ ԿԳՆ-ի քաղաքականությունն է այդպիսին: Հարկման կանոնը միասնական է եւ հստակ: Ինչ վերաբերում է գրահրատարակչությունն ԱԱՀ-ից ազատելուն, ապա գործ պետք է ունենանք ոչ միայն այդ ոլորտից հավաքագրվող հարկերի ծավալների հետ, այլ որպես երեւույթ դրա ճիշտ ընկալման հետ: Արժույթի միջազգային հիմնադրամի հետ օրենսգրքի վերլուծության փուլում ենք, որպեսզի համոզվենք արտոնությունները պե՞տք են, եւ արդյոք նպատակային են: Մենք ունենք բազմաթիվ արտոնություններ, որոնք հետագայում կիրառելը նպատակահարմար չէ»:

Սերգեյ Բագրատյանին այս պատասխանը չբավարարեց: Նա ասաց. «Մենք տարբեր բաների մասին ենք խոսում: Դուք ասում եք՝ մանկական գրականությունն առանձնացրել են, մյուսները հարկվում են: Հիմա ես ասում եմ՝ ոչ մի բան էլ մի հարկեք, գիրք կարդացող առանց էն էլ չկա: Կարճ-կոնկրետ՝ գրքերի վաճառքն ԱԱՀ-ից ազատեք»:

Փոխնախարար Պողոսյանը վստահեցրեց՝ դա նպատակահարմար չէ. «Մենք չենք կարող կենսաթոշակառուի, բնապահպանական խնդիրների հաշվին ամբողջ գրահրատարակչության ոլորտն ազատել ԱԱՀ-ից: Մանկական ու դպրոցական գրքերն արդեն իսկ ազատված են»:

Հանձնաժողվում պայմանավորվեցին, որ Սերգեյ Բագրատյանն իր առաջարկությունը կներկայացնի կառավարություն, որն էլ իր գրավոր դիրքորոշումը կհայտնի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930