Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Կտեսնեք, թե պաշտպանության նախարարությունից ինչեր են դուրս գալու»

Հունիս 18,2018 18:40

«Հայաստանում կատարվող բացահայտումները ցույց են տալիս, որ երկրում բեսպրեդել է եղել»-այսօր այսպիսի կարծիք հայտնեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ արձագանքելով ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձություններին: Նրա համոզմամբ, մեղավորները պետք է պատժվեն. «Հանրությունը ծանր ապրումներ ունի, սպասում եմ, թե էս վիճակից ոնց ենք դուրս գալու»:

Դավիթ Սանասարյանի խոսքով, իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այդ ամենը մնա պատմության գրկում. «Բայց այդ էջերը փակելուց մենք հստակ առիթ չտանք, որ նոր նման էջ բացի»:

Դավիթ Սանասարյանը նաեւ ասաց, որ պատերազմող երկրի համար նման բացահայտումները պետական դավաճանություն է. «Դուք ինքներդ կտեսնեք, թե պաշտպանության նախարարությունից ինչեր են դուրս գալու»:

Հարցին, թե Սերժ Սարգսյա՞նն է եղել այս ամենի հովանավորը՝ պարոն Սանասարյանն ի պատասխան ասաց. «Այս մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է: Երբ Մանվել Գրիգորյանը թույլ է տվել այս կամ այն արարքները, դրա միակ պատասխանատուն նախկին իշխանության առաջին դեմքն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ տասը տարի շարունակ Պաշտպանութեան նախարարը՞… նա ուրիշ նի՞ւթ է, մեյ մը որ, տասը տարի ետք, պաշտօնանկ լինելէ ետք, յանկարծ դարձաւ «ընդդիմութիւն»…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930