Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան երկու տարով երկարացրել է Հայաստանի ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
Դա նշանակում է, որ Հռիփսիմե Խուրշուդյանը, ում որակազրկման ժամկետը լրացել էր այս տարվա մայիսին, ստիպված է եւս երկու տարով հետաձգել իր վերադարձը մեծ սպորտ:
«Ա1+»-ի այն հարցին, թե միջազգային ֆեդերացիան ինչի հիման վրա է խստացրել մեր մարզուհու պատժաչափը, Փաշիկ Ալավերդյանն ասաց.
«Դա իմ համար հանելուկ է մնում, քանի որ նույն խախտման համար մյուս երկրների ծանրորդներն որակազրկվել են երկու, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ չորս տարով: Ես այդ հարցը պատրաստվում եմ բարձրացնել հուլիսի 4-6-ը Տաշքենտում կայանալիք միջազգային ֆեդերացիայի համաժողովում: Տեսնենք, թե ինչ կտա դա: Համենայդեպս, ԾՄՖ-ի բերած նախնական փաստարկները համոզիչ չեն»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: