Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նպաստ պետք չի, ոչ մեկը ողորմություն չի խնդրում». Արամ Սաթյանը վիրավորվեց Նաիրա Զոհրաբյանի խոսքից՝ իրենց նպաստ տալու մասին. (Տեսանյութ)

Հունիս 18,2018 18:15

«Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ստեղծագործող նկարչի արվեստանոցի գույքահարկը հավասարեցված է կազինոյի գույքահարկին», – այսօր մշակութային քաղաքականության վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ բողոքեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խոստացավ, որ գույքահարկի մասին իրենք նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան. «Տվեք 1 շաբաթ ժամանակ»:

Կոմպոզիտորների միության անդամ Արամ Սաթյանն ասաց, որ ֆինանսներ չկան, արվեստագետները վատ սոցիալական վիճակի մեջ են, միության անդամների ամսական վճարը 48 հազար դրամ է. «Այդ բյուջեով պետք է պահել ամբողջ կազմը, կոմպոզիտորներին, սոցիալական օգնություն անել եւ խրախուսել ստեղծագործությունները»:

Նա հորդորեց ուշադրություն դարձնել ստեղծագործական միություններին. «Նրանք են պահում այսօր պրոֆեսիոնալ արվեստը»: Նա հարցրեց, թե «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրով հատկացվելիք 1 մլրդ 460 մլն եվրոյից որքա՞ն գումար կհասնի պրոֆեսիոնալներին: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ դա ամբողջ ծրագրի գումարն է, Հայաստանը վավերացնելով այն, կարող է դառնալ այդ ծրագրի շահառուներից մեկը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ միայն ստեղծագործական միությունները չեն սոցիալապես վատ վիճակում, մեր ամբողջ երկրում կան աշխատող աղքատներ: Նա քննադատեց, որ շատ դեպքերում ստեղծագործական միությունները սոցիալապես անապահով բանաստեղծների միջակ գործերը պետության հաշվին տպում են, ինչն անընդունելի է. «Ես գնացել եմ գրախանութների էն պադվալները եւ տեսել եմ պետպատվերով տպագրված գրականություն, որոնք գալչկայի համար են արվել, որ հրատարակչությունը գումար ստանա: Մտահոգությունը հասկանալի է, բայց եթե դուք հիմա մտածում եք, որ մենք պիտի գումար բերենք ու նպաստ տանք ստեղծագործական միություններին…»:

Սաթյանը վիրավորվեց՝ միջամտելով. «Նպաստ պետք չի, աշխատանքի դիմաց: Ոչ մեկը ողորմություն չի խնդրում, այստեղ հպարտ մարդիկ են նստած: Ոչ մեկն իրավունք չունի ասելու, որ արվեստագետը պետք է խնդրի, թող կառավարությունը խնդրի, 25 տարվա պետություն է հաղթանակած, մի հատ պատվեր չկա ստեղծագործության, որը նվիրված է այս 25 տարվան, ո՛չ օպերա, ո՛չ բալետ, ո՛չ սիմֆոնիա»:

Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ լսումներին մշակույթի փոխնախարարներն են ու նրանք թող պատասխանեն, թե ինչ են եղել այն գումարների հետ, որոնք տարիներ շարունակ տրամադրվել են բալետ, օպերա, ներկայացումներ բեմադրելու համար եւ ինչու շատ դեպքերում դրանց որակը եղել է այնպիսին, որ ավելի լավ էր չլիներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Այսօր ես շատ ուրախ եմ,որ վերջապես սկսելու ենք մատը վերքի վրա դնելու:
    Ինչ խոսք, այսպես չի կարելի շարունակել:
    Չենք կարող ստեղծագործող մտքին չտալ հնարավորություններ, որ այն գործի:
    Մտքեր, կարծիքներ, առաջարկներ եւ բոլոր տեսակի քայլերը պետք է առնվի միասնաբար եւ համերաշխությամբ,:
    Ամբողջ հասարակարքն է պատասխանատու երկրի մշակույթի զարգացմանը:
    Առանց մշակույթի չենք կարող ինքնություն եւ պատկանելիություն կերտել:
    ԵՐԲ ԱՍՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՈՒԴ, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ ՄՇԱԿՈՒՅԹ:
    Չփորձենք հարցը վերածել գնտակի եւ շփրտել սրա նրա վրա եւ արդարանալ բան չանելու համար:
    Այո, եղել են սխալներ, դա այսօր մեզ չի արդարացնում ոչինչ չանելու համար:
    Մշակույթի նախարարությունը եւ բոբլր մշակույթային կազմակերպությունները պետք է միասնաբար մշակեն ծրագրեր այս ճահիճից դուրս գալու համար:
    Եվրոպական խորհուրդին մաս կազմելը եւ նրանից օգտվելը կարող են միայն10% ի բարելավում բերի, մենք արմատական աշխատելակերպի ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ պետք ունենք…
    Հայը եղել է միշտ հնարամիտ, հույս ունեմ, որ լուծումների կծիկը կքանտվի շուտով:
    Ես չգիտեմ որքանով պետք ունեք դրսի մշակութային գործիչների փորձառությանը, ամենայնդեպս մի քաշվեք, դիմեք օգնողներ կլինեն հաստատ…
    ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՇԹՈՒՄ ՁԵԶ

  2. Այո՛, նպաստ պետք չէ, մշակույթի նախարարությունն էլ սոցապ նախարարություն չէ՛ … Կոմպոզիտորների միությունը թող, առաջին հերթին, տեր կանգնի հայ երաժշտության իրավունքներին, հանրությանը ներկայացնի իրական արժեքներ, հետո ունենա պահանջելու իրավունք … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930