Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տվածներն առաջինը դեմ դուրս եկան նրան

Հունիս 18,2018 17:59

Այսօր Գյումրու ավագանու նիստում քննարկվեց նաև Սերժ Սարգսյանի եղբորը՝ «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախագիծը։ «ԳԱԼԱ» խմբակցությունից այն ներկայացրեց Արմենուհի Վարդանյանը։ Նա հիշեցրեց, որ երկրորդ անգամն է ամբիոնին մոտենում այս նույն թեմայով․ 2016 թվականին «ԳԱԼԱ»-ի նախաձեռնող խումբը ստորագրություններ էր հավաքել, որով գյումրեցիները նշում էին, թե Լևոն Ազատի Սարգսյանը չունի բավարար արժանիքներ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանն արժանանալու համար։

Արմենուհի Վարդանյանը նշեց՝ դեռ այն ժամանակ էլ իրենց հիմնավորումն այն էր, որ «Փյունիկ» հիմնադրամը, որը Գյումրիում աջակցում էր «Վերածնունդ» միջազգային փառատոնի իրականացմանը, իրականում ոչ թե բարեգործություն էր անում քաղաքի համար, այլ գումարներ հավաքում մասնակիցներից։ Արմենուհի Վարդանյանի տվյալներով, յուրաքանչյուր մասնակից գումար է վճարում փառատոնին մասնակցելու համար, Արցախից, Հայաստանից մասնակցողները 3-6 հազար դրամ, երգչախմբերը՝ 20 հազար դրամ, արտերկրյա մասնակիցները՝ 80-100 եվրո։

«Որտե՞ղ է այստեղ Լևոն Սարգսյանի բարեգործությունն, անհասկանալի է, «Փյունիկ» հիմնադրամն իր գործունեությամբ մշտապես է կասկածներ հարուցել, ներկայումս ևս խոսվում է այն մասին, որ հիմնադրամին ֆինանսավորում են Երևանի քաղաքապետարանը, Երևան քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Երևան» հիմնադրամը, որի գործունեությունն այժմ գտնվում է ԱԱԾ ուշադրության կենտրոնում», -ասաց Արմենուհի Վարդանյանը։

Նա նշեց, որ այս անձին պատվավոր քաղաքացու կոչում է տրվել քաղաքական նպատակներով, հարցը 2016 թվականին օրակարգ մտցվեց ՏԻՄ ընտրություններից առաջ և նրան պատվավոր քաղաքացի շնորհեցին զուտ այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի եղբայրն է։

Հետաքրքիրն այն է , որ այսօր նրան այդ կոչումից զրկելու համար առաջինը կողմ քվեարկեցին այն ավագանու անդամները, որոնք ժամանակին թունդ «պատերազմի» մեջ էին մտել «ԳԱԼԱ»-ի նախաձեռնող խմբի անդամների հետ։

16 կողմ ձայնով նա զրկվեց Գյումրու պատվավոր քաղաքացի լինելուց, դեմ էր ընդամենը մեկ հոգի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930