Լրահոս
Օրվա լրահոսը

Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում՝ դրական կանխատեսմամբ

Հունիս 18,2018 17:55

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի և տեղական արժույթի համար հաստատել է «B+» մակարդակում՝ դրական կանխատեսմամբ: Այս մասին ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Գործակալության մասնագետները կարծում են, որ Հայաստանի տնտեսությունը կանխատեսվածից շատ ավելի արագ է վերականգնվում և ակնկալվում է, որ այն առավել բարձր աճ կգրանցի՝ 2017թ. 7.5% աճից հետո 2018թ. արձանագրելով 4.7%, իսկ 2019թ. 4.0% աճ:

Դրական կանխատեսումն արտացոլում է Հայաստանի աճի հեռանկարը, ֆինանսական խոշորացման գործընթացի սկիզբը, որը, մասնագետներն ակնկալում են, միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնի պետական պարտքի աստիճանական նվազման:

Մասնագետները նաև դրական են գնահատում այն, որ Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը պահպանվել է՝ չնայած ապրիլյան քաղաքական ճգնաժամին, և դա արտացոլում է դրամավարկային քաղաքականության արժանահավատությունը՝ դիմակայելու տնտեսական և քաղաքական ցնցումներին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930