Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն մեր թասիբի»․ Ռոբերտ Քոչարյանը զրկվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

Հունիս 18,2018 17:23

Գյումրու ավագանու այսօրվա նիստին «ԳԱԼԱ» խմբակցության կողմից ներկայացրած նախագծերից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին էր։

Հարցը «ԳԱԼԱ» խմբակցությունից ներկայացրեց Արման Գրիգորյանը։ Նա խոսեց այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարումը ինչ կործանարար դերակատարություն է  ունեցել մեր երկրի համար։  ԲՀԿ խմբակցության ավագանու անդամներից մեկն ընդհատեց՝ նշելով, թե կոնկրետ այս հարցից խոսեք։ Սամվել Բալասանյանը իր հերթին սաստեց նրան՝ ասելով․ «Տեղից չխոսեք, եթե հարց ունենք, հետո կտաք, եթե հայտարարություն ունեք, կասեք»։ Արման  Գրիգորյանը խոսեց սոցիալական ծանր վիճակից, 400 հազար արտագաղթած  մարդկանցից, Հոկտեմբերի 27-ի ու մարտի մեկի ոճրագործություններից։

Նա նշեց, որ Գյումրու նախկին ու ներկա իշխանությունների թեթև ձեռքով, իրենց կուտակած հարստությունը պահպանելու ու երկրի վերնախավին հաճոյանալու համար այս մարդկանց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում են տվել։

«Անտեսել են, արհամարհել և ցածրացրել են գյումրեցիների, և հատկապես այն մարդկանց բարի համբավը՝ Վիկտոր Համբարձումյան, Շառլ Ազնավուր, Փելեշյան, նույն նժարի վրա դնելով որոշ անարժանների»,- ասաց Արման Գրիգորյանը։

Նա ասաց, որ այլևս երբեք Գյումրու պատվավոր քաղաքացու ցուցակում ժողովրդի կողմից չեն հանդուրժվի բարոյազուրկ անձանց անունները։

«Հարգելիներս,  բոլորն անխտիր պետք է հասկանան, որ օր առաջ պետք է զրկել այս անձանց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից՝ հանուն մեր արժանապատվության, հանուն մեր խղճի հանգստության, հանուն մեր թասիբի և հանուն մեր գյումրեցիների ճշմարտության հաղթանակի»,- ասաց բանախոսը։

 

17 կողմ ձայնով Գյումրու ավագանին զրկեց Ռոբերտ Քոչարյանին պատվավոր քաղաքացու  կոչումից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930