«Ժառանգությունը» ցավակցում է
Անվանի քաղաքագետ, Արցախյան շարժման ռահվիրա Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին, բոլոր մերձավորներին ու զինակիցներին ցավակցական ուղերձ է հղել «Ժառանգություն» կուսակցությունը:
«Անցյալ դարի ութսունականների վերջերից նա աներեր կանգնած էր ոչ միայն հայոց պետականաշինության դիրքերում, այլեւ Արցախյան շարժման ակունքներում՝ որպես նրա բոցաշունչ առաջնորդն ու գաղափարախոսը: Իգոր Մուրադյանը սկզբունքի մարդ էր եւ խտացած ոգի, որպիսին էլ ընդմիշտ կմնա սերունդներին հիշողության մեջ»,- մասնավորապես ասված է «Ժառանգության» ցավակցական գրության մեջ:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն