Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ստիպված էր կրկնել` նախագիծը խնդիր չի ստեղծում բարեգործների համար

Հունիս 18,2018 17:03

«Ընդդիմադիր ուժերը բողոքում էին`սուպերվարչապետական պետություն չստեղծվի, հիմա ինչ-որ բան է փոխվել, ու պարզվում է, որ սուպերվարչապետության ընթացքն ավելի սրընթաց է դառնում»,- այսօր խորհրդարանում այս մտահոգությունը բարձրաձայնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Պատգամավորին չի գոհացնում այն կարգավորումը, որ վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որն էլ առաջարկություններ է ներկայացնում լիազորված մարմնին գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը եւ կանոնադրությունը հաստատվում են ՀՀ վարչապետի որոշմամբ:

«Դա ի՞նչ հարց է, որ վարչապետն անձամբ հանձնաժողով ձեւավորի, կանոնադրություն հաստատի։ Իմ կարծիքով` վարչապետի՝ ավելի կարեւոր լիազորություններ կան»,- նկատեց Գեւորգ Պետրոսյանը`հավելելով` համատարած աղքատության պայմաններում, չկա՞ր այլ անելիք, քան բարեգործներին շրջանակի մեջ դնելն է։

Մանրամասները`տեսանյութում

ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ստիպված էր քանի երրորդ անգամ կրկնել`նախագիծը խնդիր չի ստեղծում բարեգործների համար, ոչ մի կերպ չի սահմանափակում նրանց գործունեությունը։ «Հակառակը, վարչապետի լիազորություններն ավելի են նվազում։ 2003-ին, երբ նա իրավասություն ունեցավ հանձնաժողովը ստեղծելու, նա վերջնական որոշում կայացնող մարմինն էր, իսկ հիմա կառավարությունը կորոշի, թե որը լինի այն մարմինը, որը վերջնական որոշում կկայացնի, իսկ վարչապետը կստեղծի խորհրդակցական մարմին»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում

Հիշեցնենք, այս նախագիծը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից «հարձակման» ենթարկվեց անցած քառօրյայում, հայտարարությունների ժամին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930