«Դա միայն դրական կարող է անդրադառնալ ՀՀ միջազգային վարկանիշի վրա, որովհետեւ այդ գործընթացները ցույց են տալիս, որ ՀՀ-ում կոռուպցիան բացահայտվում է»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի պահեստներում ԱԱԾ աղմկոտ բացահայտումներին, ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա կարծում է, որ այդ գործողությունները փաստում են, որ ՀՀ-ում հետամուտ են նման խնդիրներին:
Արցախյան հակամարտության բանակցային գործընթացին անդրադառնալով՝ Տիգրան Բալայանը նշեց, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հայկական դիվանագիտական կորպուսի օրակարգում են. «Հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան խաղաղ գործընթացի հարցում առաջընթաց ունենալ»:
ԱԳՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին պայմանավորվածություն այս պահին չկա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ