Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կաթ արտադրողները կաթը բերել են կառավարություն, սպասում են գյուղնախարարի հետ հանդիպման

Հունիս 18,2018 15:57

Այսօր առավոտից կառավարության շենքի առաջ բողոքի ցույց են անում մարզերի մի խումբ բնակիչներ, գյուղացիներ, որոնք զբաղվում են կաթի արտադրությամբ: Նրանք ի նշան բողոքի կառավարություն են եկել մեծ բեռնատարներով եւ կաթի  մթերման համար նախատեսված տարաներով:

Ցուցարարները պահանջում են կաթի մթերման գները արտադրողները վերանայեն, նշելով, որ իրենց չարչարանքի դիմաց կաթը կոպեկներով են հանձնում, ինչը որեւէ կերպ չի փոխհատուցում այն ծախսերը, որ կատարվել են:

Կաթի արտադրությամբ զբաղվող գյուղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ մեծ մասը վարկերի տակ են, որոնք վերցրել են անասուն եւ անասնակեր գնելու նպատակով, քանի որ անասնակերի դեֆիցիտի պատճառով իրենք ստիպված են եղել մի քանի անգամ բարձր գնով անասնակեր գնել, մի մասն էլ կերի բացակայության պատճառով անասուններին մորթել է, վաճառել:

Առավոտյան նրանց բողոքը լսելու էր դուրս եկել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականը:

Ավելի ուշ նրանց լսեց նաեւ գյուղնախարարը:

Այս պահին պայմանավորվածություն է ձեռք բերվել կաթ արտադրողներից բաղկացած մի քանի հոգանոց խմբի հանդիպումը գյուղատնտեսության նախարարի հետ: Գյուղացիները կառավարության շենքի առջեւ սպասում են հանդիպումների արդյունքին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930