Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն կանգնած է ընտրության առաջ». Անդրիաս Ղուկասյան. «Ա1+»

Հունիս 18,2018 15:55

Այն, որ Հանրապետական կուսակցությունը հանցավոր համագործակցություն է իրենից ներկայացնում, նորություն չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական, հասարակական գործիչ Անդրիաս Ղուկասյանը:

«Վստահ եմ, որ հիմա, եթե Հանրապետական կուսակցության ցանկացած անդամի մոտ խուզարկություններ արվեն, մի բան կհայտնաբերվի, որ հանրությանը կզարմացնի»:

Անդրադառնալով ԱԱԾ-ի վերջին բացահայտումներին՝ Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ Հանրապետական կուսակցությունը կանգնած է ընտրության առջև:

«Եթե դատախազը ներկայացնի միջնորդություն Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, Հանրապետական կուսակցությունն իր ձեռքով կուսակից անդամի վերաբերյալ որոշում պետք է կայացնի»:

Ըստ քաղաքական գործչի՝ նման կուսակցությունները ժողովրդավարական երկրներում չեն կարող գործել, և քանի դեռ Հանրապետական կուսակցությունը կա, մենք չենք կարող ասել, որ ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930