Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեքսուալ բնույթի բռնի, անառակաբարո գործողություն արած, թմրամոլ տղաները բանակ չեն գնա. ՊՆ-ի նոր առաջարկը

Հունիս 18,2018 15:51

Այսօր ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» оրենքում փոփոխությունների նախագիծը քննարկվեց:

ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց, որ նախագծով կանոնակարգում են, որ պարտադիր զինվորական ծառայության համար զորակոչման ենթակա չեն քրեական օրենսգրքի որոշ հոդվածներով դատապարտված եւ պատիժ կրած տղաները, մասնավորապես՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարածները, անառակաբարո գործողություններ կատարածները, անդամախեղում իրականացրած ու դատապարտվածները, թմրանյութերի գործածման հակում ունեցողները եւ այլն:

ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հարցրեց՝ այդ հանցագործությունների համար կա նաեւ վարչական պատիժ, հնարավոր չէ՞, որ հանցագործություն անեն, տուգանք վճարեն ու ազատվեն նաեւ զինծառայությունից՝ Բալայանը պատասխանեց, որ զինդատախազությունը վերլուծություն է արել ու վստահեցրել, որ ավելի լավ է այդ անձինք, որոնք անառակաբարո գործողությունների եւ նշված հանցագործությունների համար դատապարտվել են, չգնան բանակ, որովհետեւ կարող են ավելի ծանր հետեւանքներ առաջացնել. «Սրանք բավական վարկաբեկիչ հոդվածներ են, մի քիչ իրավակիրառ առումով չեմ կարող պատկերացնել, թեկուզ եթե տուգանք է, հասարակական պարսավանքի արժանի հոդվածներ են՝ բավական վարկաբեկիչ: Պրակտիկայում չգիտեմ քանի հոգի են դատապարտվել այդ հոդվածներով՝ զորակոչային տարիքի երիտասարդների մեջ»:

Տաճատ Վարդապետյանն արձագանքեց, որ վարկաբեկիչը բանակից չարամտորեն խուսափելն է ու արդյոք սրանով չե՞ն տալիս նման հնարավորություն: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պահանջեց, որ հանձնաժողովին ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, թե զորակոչային տարիքի քանի՞ երիտասարդ կա ներկայումս այդ հոդվածներով դատապարտված:

Բալայանը պատասխանեց, որ այս առաջարկությունը հիմնված է խորը վերլուծության հիման վրա, այդ անձինք եթե զորակոչվեն բանակ, զորամասում նրանց գտնվելը ավելի մեծ վնաս է տալու, քան թե նրանց տիպի զինակոչիկ կորցնելը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    ԱՅՍԻՆՔՆ ԵՍ ԻՄ ԵՐԵԽՈՒՆ ՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ ԵՄ ՈՐՊԵՍ ԼԱՎ ՄԱՐԴ ԲԱՐԻ ԱՌԱՔԻՆԻ ՉԵՄ ՍՈՎՈՐԱՑՐԵԼ ԽՓԻ ԴԻՄԱՑԻՆԻԴ ԾՆՈՏԸ ՋԱՐԴԻ , ԱՏԱՄՆԵՐԸ ԹԱՓԻ ՓՈՐԸ ՔԻԹԸ ՀԱՎԱՍԱՐԱՑՐԱ ԳԱՆԳԻՆ , ՊԵՏՔԱ ԳՆԱ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՕՋԱԽԻՑ ՀԵՌՈՒ ԻՍԿ ՄՆԱՑԱԾ ՆՇՎԱԾՆԵՐԸ ՄՆԱՆ ՎԱՅԼԵՆ ԿՅԱՆՔԸ ? ՋԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ: ԻՆՁ ԹՎՈՒՄԱ ՀԵՆՑ ԷՏ ՏԵՍԱԿՆԵՐԻՆ ՊԵՏՔԱ ՀԱՎԱՔԵԼ ՈՒ ՏԱՆԵԼ ԱՌԱՋԻՆ ԳԻԾ: ՀԱՄ ԿԴԱՍՏԻԱՐԱԿՎԵՆ ՀԱՄ ԷԼ ՄԻ ԲԱՆՈՎ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԵՆ ԱԶԳԻՆ ՈՒ ԵՐԿՐԻՆ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930