Նոր բան տեղի չի ունեցել, վերջին տարիներին բազմաթիվ են այսպիսի դեպքերը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը, ասում է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
«Մենք Մարտունու 2-րդ պաշտպանական դիրքերում ենք եղել, 25 օրերի ընթացքում մեկ տուփ սիգարետ անգամ չենք ստացել: Երեւույթը շատ տգեղ է: Եթե մեկ թանկ բան ունենք, դա հենց մեր զինվորն է: Նրանց վիրավորել չի կարելի»:
Եթե նախկին իշխանությունները Մանվել Գրիգորյանի արարքի մասին չեն իմացել, ուրեմն պետական կառույցները իրենց տեղում չեն եղել ու լավ չեն աշխատել,-ասում է հրամանատարը:
Միայն այն բարոյական ապտակը, որ հասցվել է նրա իմիջին, արդեն բավարար է, որ նա իրեն վատ զգա,-հավելեց Մանվել Եղիազարյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ