Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզպետի տեղակալները հրաժարականի դիմում ներկայացրին

Հունիս 18,2018 15:37

Հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետ Խշխան Սաղաթելյանը աշխատակազմին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանի և Կարեն Հակոբյանի հրաժարականների մասին: ,, Քաղաքական վերադասավորումների արդյունքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը և Կարեն Հակոբյանը ներկայացրել են հրաժարականի դիմումներ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոնայք Հակոբյաններին՝ նրանց երկարամյա և նվիրված աշխատանքի համար և մաղթել հետագա հաջողություններ ,, -իր խոսքում նշեց Իշխան Սաղաթելյանը:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը մարզպետարանի ողջ աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնեց մարզպետի տեղակալներին, հույս հայտնելով, որ իրենց միջև ընկերությունն ու բարեկամությունը կկրի շարունակական բնույթ:

Մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ աշխատանքային գործունեության ընթացքում իր կողմից համակարգվող ոլորտների պատասխանատուների հետ միասին կարողացել են որոշակի ներդրում ունենալ մարզի կառուցման ու շենացման գործում՝ ամենատարբեր ոլորտներում արձանագրելով նկատելի ձեռքբերումներ և թողնելով աշխատանքային հստակ ձեռագիր:,, Ես իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացնում՝ պայմանավորված քաղաքական իրավիճակի հետ: Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, որոնց հետ աշխատել եմ մարզպետի տեղակալի պատասխանատու պաշտոնում՝ անցնելով փոխըմբռնումով, հանրօգուտ ձեռնարկներով լի, պատվաբեր ճանապարհ, որով կարելի է միայն հպարտանալ: Բարին ընդ ձեզ,,- նշեց Անդրանիկ Հակոբյանը:

Համատեղ աշխատանքային գործունեության համար մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին, իր գործընկերներին, որոնց հետ անցկացրած աշխատանքային տարիները նա համարեց իր կյանքի կարևոր ձեռքբերումներից մեկը: ,, Ինձ համար մեծ հպարտություն էր աշխատել մի կոլեկտիվի հետ, որտեղ բոլորն իրենց գործին գիտակ մարդիկ են: Լիահույս եմ, որ այսուհետ էլ մենք կլինենք միասնական, իրար արժանիորեն գնահատող, սիրող ու հանդուրժող՝ անկախ բոլոր տեսակի հանգամանքներից,, -նշեց Կարեն Հակոբյանը: Անդրանիկ Հակոբյանը և Կարեն Հակոբյանը շնորհակալություն հայտնեցին այն մարզպետերին, որոնց հետ նրանք աշխատանքային գործունեություն են ծավալել:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930