ԱԱԾ տնօրեն. ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանն անդրադառնալով «Երեւան» հիմնադրամի տնօրենին ազատ արձակելուն, հարցին, թե չկայի՞ն բավարար հիմքեր նրան կալանավորելու, ասաց՝ իմ կարծիքով կային, բայց դատարանն է բարձրագույն մարմինը դատական եւ նա է որոշում ինչպես վարվել. «Մենք դատական մարմինների աշխատանքին չենք միջամտում, դա նաեւ վերաբերում է կալանավորումների հետ կապված, որ մենք միջնորդությամբ դիմում ենք դատարան եւ դատարանը չի տալիս իր համաձայնությունը մարդկանց ձերբակալելու»:
Նրա խոսքով, դա չի նշանակում, որ իրենց կատարած աշխատանքները կամ ԱԱԾ-ի հայտնաբերած խախտումները մոռացվեցին. «Մենք շարունակում ենք աշխատել նույն կերպ եւ առաջիկայում դուք կտեսնեք….»:
Հարցին, թե չե՞ք պարզել ում հրահանգներով էին քաղաքացիներին ստիպում նվիրատվություններ անել, ԱԱԾ ղեկավարն ասաց, որ այդ հարցին կպատասխանի իրենց հերթական հրապարակվելիք տեսանյութը:
Հարցին, թե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է, նա որեւէ կերպ անցնո՞ւմ է, Արթուր Վանեցյանն ասաց՝ այդ մասին տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ