Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանը պատասխանում է՝ ինչու է ԱԱԾ-ն նոր սկսում օպերատիվ տվյալներ ստանալ

Հունիս 18,2018 15:07

Aravot.am-ի հարցին, թե Մանվել Գրիգորյանի պահեստում հայտնաբերված ապրանքների քանակից կարելի էր ենթադրել, որ տարիներ ի վեր է այն կուտակվել, ինչո՞ւ ԱԱԾ-ն վերջին մեկ-երկու ամիսներին սկսեց այդ մասին օպերատիվ տվյալներ ստանալ, Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքն այդ հարցին, չի կարող պատասխանել, քանի որ ԱԱԾ տնօրեն նոր է նշանակվել եւ նոր է տվյալները ստացել:

Մեր այն դիտարկմանը, թե նա համակարգի երկարամյա աշխատակից է, պարոն Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ զբաղվել Արմավիրի մարզով, տարածքային օպերատիվ գործողություններ այդ մարզում չեմ իրականացրել եւ իմ գործառույթների մեջ մտել են այլ ոլորտներ»:

Հարցին, թե նման աղմկոտ բացահայտումներ սպասվո՞ւմ են, պարոն Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ն աշխատում է բնականոն եւ իր աշխատանքն է իրականացնում եւ եթե կլինեն փաստեր, որ կվկայեն այս կամ այն անձի կամ կազմակերպությունների կողմից իրականացրած ապօրինությունների մասին, արձագանքը կլինի համապատասխան:

Հարցին, թե Մանվել Գրիգորյանի գործով փոխկապակցված անձինք կա՞ն, պարոն Վանեցյանն ասաց, որ ինքը չի կարող պատասխանել, քանի որ քննության փուլում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930