Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառակորդի մասով կա որոշակի տեղաշարժ, բայց ոչ մեր դիրքերի կամ մեր տարածքների հաշվին». ՊՆ փոխնախարար

Հունիս 18,2018 14:57

«Առաջնագծում փոքր-ինչ լարվածություն կա, բայց վերահսկելի է», – այսօր ԱԺ-ում խոսելով առաջնագծի մասին՝ ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նա ասաց, որ «իրենց մասով կա որոշակի տեղաշարժ, բայց ոչ մեր դիրքերի կամ մեր տարածքների հաշվին: Մեր զինված ուժերը միանշանակ պատրաստ են դիմակայել»:

Բալայանն ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ն փոխել է իր քաղաքականությունը. «Շփման գծում տեղի ունեցած փոփոխությունները հստակ տեղավորվում են մեր պաշտպանական քաղաքականության համատեքստում եւ ուզում եմ հավաստիացնել, որ եթե հակառակորդի կողմից որոշակի փորձ է կատարվում ինչ-որ իրավիճակ փոխելու, տեղում արձագանքվում է եւ հանկարծ կարծիք չստեղծվի, որ մեր զինված ուժերը նայում են, թե իրենք ինչպես են այդ գործողություններն իրականացնում: Համարժեք պատասխանը տրվում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930