Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը «կողմ» կքվեարկի, որպեսզի Մանվել Գրիգորյանն անձեռնմխելիությունից զրկվի

Հունիս 18,2018 14:37

«Ամբողջությամբ կիսում եմ այն ապրումները, որոնք յուրաքանչյուրն ունեցել է այդ տեսանյութը դիտելիս: Անթույլատրելի ու զազրելի է այն ամենն, ինչ ներկայացվեց»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը`անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ անցկացրած ստուգումներին եւ բացահայտումներին։

Վաղը խորհրդարանի արտահերթ նիստում կքննարկվի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Թեեւ քվեարկությունը փակ է լինելու, բայց Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ ինքը «կողմ» է քվեարկելու: «Կարծում եմ՝ ճիշտ է, որպեսզի հնարավորություն տրվի լրիվ օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն իրականացնելու»,- ասաց : «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ կողմ է քվեարկելու ՀՀԿ ողջ խմբակցությունը՝ այսօր Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ գումարված նիստում ձեռք բերված պայմանավորվածության համար:

Aravot.am-ի հարցին`միայն Մանվել Գրիգորյա՞նը պետք է պատասխանատվության ենթարկվի, Արփինե Հովհանիսյանը պատասխանեց`բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել այս գործընթացին՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում, այս պահին որտեղ են գտնվում, պետք է պատասխանատվության ենթարկվեն. «Եթե նախաքննության ընթացքում պարզվի, որ որեւէ մեկն այս ամենին մասնակից է եղել եւ այս ամենը իրականությանը համապատասխանում է, բոլորը պետք պատասխան տան»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930