Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. «ԲՀԿ-ն պատասխանատու չէ ՀՀԿ-ի անձանց կատարածի համար»

Հունիս 18,2018 14:18

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ամառանոցում երեկ ԱԱԾ-ի հայտնաբերածն, ըստ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի, ակնհայտ են դարձնում, թե ինչպիսի ստոր գործողություններ են իրականացվել զինվորի եւ բանակի նկատմամբ: Խորհրդարանական ճեպազրույցներում այսօր պատգամավորն ասաց`նման անձինք օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Հարցին՝ ինչպե՞ս կքվեարկեն Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Մենք մեր խմբակցությունում որոշում դեռեւս չենք կայացրել, բայց նման գործելաոճի պարագայում էլ ուրիշ ի՞նչ վերաբերմունք պետք է լինի»։

Aravot.am-ի հարցին`«Ծառուկյան» խմբակցությունում էլ կան պատգամավորներ, որոնց մասով մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել տարբեր հանցագործությունների հետ կապված, ինչպե՞ս է պատկերացնում, որ նրանք «կողմ» քվեարկեն, Վահե Էնֆիաջյանն ասաց, որ նախ փաստեր են պետք, ապա`խմբակցության որոշումները բոլորի համար պարտադիր կատարման ենթակա են: Դիտարկմանը`փաստեր կարող են բոլորի մասով էլ ի հայտ գալ եւ ի վերջո, այս քվեարկությունը նախադեպ կարող է դառնալ, պատգամավորը հակադարձեց` Հայաստանում բոլորը պետք գիտակցեն, որ քաղաքական իրավիճակ է փոխվել, իսկ ժողովուրդն ու ներկայիս իշխանությունը վճռական են, որպեսզի օրենքի գերակայություն լինի։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրողներից մեկը հիշեցրեց` տարիներ շարունակ ԲՀԿ-ն աջակցել է ՀՀԿ-ին, նրանց հետ կոալիցիա է կազմել, սատարել է Սերժ Սարգսյանի թեկնածությանը եւ հարցրեց` ստեղծված իրավիճակի համար իրենց մեղավոր զգո՞ւմ են:

«Դուք դեռևս 2007 թվականի գործընթացի մասին եք խոսում, երբ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս էր ՀՀԿ-ի հետ: ԲՀԿ-ն փորձել է իր ամբողջ ներուժը օգտագործել ի շահ երկրի: Երբ տեսել ենք` ինչ է կատարվել, դուրս ենք եկել եւ ընդդիմադիր դաշտում պատվավոր դեր ենք զբաղեցրել»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:

Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց` տվյալ քաղաքական ուժը ներկայացնող առանձին գործիչների գործողությունների համար ԲՀԿ-ն պատասխանատու չէ: ԲՀԿ-ն պատասխանատու է իր անդամների քաղաքական գործողությունների համար, իսկ կոնկրետ անձինք պատասխանատվություն են կրում իրենց գործած արարքների համար:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930