Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը շնորհակալություն հայտնեց կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատված Ներսիկ Նազարյանին և Հայկարամ Մխիթարյանին՝ համակարգում արդյունավետ աշխատանքի համար

Հունիս 18,2018 13:24

Հունիսի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Խորհրդակցության սկզբում նախարարը շնորհակալություն հայտնեց կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատված ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանին և «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանին՝ համակարգում արդյունավետ աշխատանքի համար և նշեց, որ նոր նշանակումները երկար սպասեցնել չեն տա:

Նախարարին զեկուցվեց նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման մասին:

ՀՀ ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրվել է գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատվածում ներառելու հարցը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առկա են ծառայության սակագինը իջեցնելու հնարավորություններ, որոնք մշակելուց և հստակեցնելուց հետո առաջարկությունը կներկայացվի Կառավարությանը:

Անդրադառնալով ԱԻ համակարգում ծառայություններ մատուցող որոշ ընկերությունների մենաշնորհային դիրքին՝ նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարեց աշխատակազմի ղեկավարին խստագույնս շարունակել դեմոնոպոլիզացման գործընթացը և շեշտեց.

-Եթե տնտեսվարող սուբյեկտները ինքնակամ չգան օրինական դաշտ, ապա հիմնահարցերը կկարգավորվեն իրավական դաշտում:

Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հանձնարարականների կատարման և ընթացիկ աշխատանքների մասին: Անդրադառնալով ուսումնական հաստատություններում իրականացվող վարժանքների վերաբերյալ նախարարի հանձնարարականին՝ Հ. Եմիշյանը նշեց, որ մշակվում են առկա բոլոր խնդիրները և տարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ ուսումնական վարժանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Նախարարը Փրկարար ծառայության ղեկավար կազմին հանձնարարեց հաշվառել և աշխատանքներ տանել՝ նախարարության տեխնիկական միջոցների որակի բարձրացման ուղղությամբ:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց, որ անցնող շաբաթ ստուգումներ են իրականացվել Երևան քաղաքի 23 գազալցակայաններում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ 12 գազալցակայանում առկա են քաղաքաշինության նորմերի խախտումներ՝ համապատասխանաբար կազմվել են արձանագրություններ: Ստուգումներ են իրականացվել նաև մարզերի 234 գազալցակայանում, իսկ շարժական գազալցակայաններ շահագործող սուբյեկտներին ուղարկվել են նամակներ՝ շահագործումն անհապաղ դադարեցնելու պահանջով: Տեսչության պետը նշեց, որ առաջիկա օրերին ստուգումներ կմեկնարկեն Երևան քաղաքի հիվանդանոցներում:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ՀՀ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը, զեկուցեց, որ շարունակվում են հունիսի 8-ից անհետ կորած համարվող Այնթափ համայնքի 14 ամյա բնակչի որոնողական աշխատանքները. փրկարարական ուժերը ներգրավված են ամբողջ մարզում իրականացվող աշխատանքներում, սակայն երեխայի գտնվելու վայրերի վերաբերյալ պարբերաբար ստացվում է ապատեղեկատվություն, որը խոչընդոտում է որոնողական աշխատանքները: Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարեց արձագանքել երեխայի մասին ցանկացած տեղեկության, տեղում ստուգել հավաստիությունը և ակտիվ շարունակել երեխայի որոնումը:

Նախարարին զեկուցվեց նաև մարզում «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով անցկացված վարժանքի մասին:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930