Հունիսի 18-ին, ժամը 1.20-ի սահմաններում, ոստիկանություն են ահազանգել անհայտ անձինք և հայտնել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտ, վիճաբանություն է, կրակում են:
Նույն օրը, ժամը 1.45-ին, Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել 2001 թ. ծնված Արա Հ.-ին, 1991 թ. ծնված Ալբերտ Բ.-ին և ներկայացրել 1983 թ. ծնված Վազգեն Կ.-ին: Վերջինս հայտնել է, որ Արա Հ.-ն ու Ալբերտ Բ.-ն ծեծի են ենթարկել իրեն: Վազգեն Կ.-ն միաժամանակ ներկայացրել է գազային ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 3 փամփուշտներով, և հայտնել, որ դա իր ատրճանակի փամփշտատուփն է, իսկ ատրճանակը վիճաբանության ընթացքում կորցրել է:
Ոստիկանության Կենտրոնական բաժնից Վազգեն Կ.-ն բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտ հիշյալ անձինք վիճաբանել են, խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ հայհոյել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը:
Արա Հ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է խոհանոցային դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն