Հունիսի 15-17ը Հանքավանում ՍոցիալԴեմոկրատ Հնչակյան կուսակցության «Մեծն Մուրադ» երիտասարդական միության նախաձեռնությամբ կայացավ «Երիտասարդներն ընդդեմ համահեղափոխության» ֆորումը, որի ավարտին մասնակիցները կազմեցին հետևյալ հայտարարությունը։
Թավշյա հեղափոխության արդյունքում վերջապես Հայաստանում ստեղծվել է քաղաքական ազատ մրցակցային գործընթացներ վարելու հնարավորություն: Մենք՝ երիտասարդ քաղաքական գործիչներս, գիտակցելով պահի լրջությունը գտնում ենք, որ փոփոխությունների ընթացքը, հնարավոր հակահեղափոխության, դրսևորումների հակազդեցությունը մեծապես կախված է նոր սերնդի քաղաքական գործիչների և ակտիվ քաղաքացիների միասնական գործունեությունից:
Նախկին իշխանության վերարտադրման հնարավորությունը բացառելու, լեգիտիմ օրենսդիր իշխանություն ձևավորելու միակ ճանապարհը տվյալ պահին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Մենք գտնում ենք, որ ուժերի ներածին չափով պետք է բացառենք նախկին արատավոր բարքերի կրկնությունը ընտրական գործընթացներում: Երիտասարդ գործիչների երկխոսությունը, քննարկումների առկայությունը առիթ են հանդիսանալու քաղաքական դաշտի առողջացմանը:
Ս.Դ.Հ.Կ. «Մեծն Մուրադ» երիտասարդական միություն
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդական միություն
Հանրապետություն կուսակցության երիտասարդական միություն
Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտասարդական միություն
Ազատ Դոմոկրատներ կուսակցության երիտասարդական միություն
Ժառանգություն կուսակցության երիտասարդական միություն
Օրինաց Երկիր կուսակցության երիտասարդական միություն
Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միություն