Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով զինվորի հացը կգողանա, էդ անձնավորությունը մարդկային ոչ մի արժեքի մեջ չկա». Մանվել Գրիգորյանի օգնական (Տեսանյութ)

Հունիս 18,2018 12:56

«Ես այսօր չեմ հավատում, կա երեւույթ, որ դու երբեք չես սպասում, հիմա իմ մոտ էդ երեւույթն է», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի օգնականը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին:

Հիշեցնենք, որ երբ ԱԱԾ-ն ձերբակալել էր Մանվել Գրիգորյանին, Մովսես Մանուկյանն ի պաշտպանություն նրա բողոքի ցույց իրականացողներից էր. «Ասել եմ՝ խախտվել է իր սահմանադրական իրավունքը, պայքարել եմ, ասել եմ՝ ապօրինի զենքի հետ կապված: Իմ պայքարը եղել է անարդարության դեմ»:

Մովսես Մանուկյանն ասաց, որ իր տպավորությամբ, ապրիլյան պատերազմի ժամանակ Մանվել Գրիգորյանը ջանք ու եռանդ չէր խնայում, որ առաջնագծի զինվորին, բանակին պիտանի լինի. «Եթե այն ժամանակ նկատեի…»:

Փոխվարչապետը ֆեյսբուքյան էջում կոչ է արել, որ եթե տեղեկություններ ունեն հանցագործությունների մասին, իշխանությունների հետ համագործակցեն, քանի կա դրա հնարավորությունը: Մովսես Մանուկյանը վստահեցրեց, որ ինքը Մանվել Գրիգորյանի բիզնեսների եւ այլնի մասին այլ ինֆորմացիա չունի, միայն գիտի այն, ինչ էթիկայի հանձնաժողովին ներկայացրել ու հայտարարագրել է:

Դիտարկմանը՝ ասում են՝ Մանվել Գրիգորյանը միշտ էլ խլելու «խասյաթ» ուներ՝ օգնականը պատասխանեց. «Ես համակարծիք չեմ: Ասեմ հակառակը՝ ես երբեք գեներալի կողմից անարդարություն չեմ տեսել»:

Հարցին՝ տեսանյութը տեսնելուց հետո դուք ձեր նախկին վերադասին զինվորի սննդի գող համարո՞ւմ եք, թե՞ չէ՝ Մովսես Մանուկյանը պատասխանեց. «Ես այդ հարցին վերապահումով կմոտենամ, թող ավարտվի քննությունը, անմեղության կանխավարկած կա, խոսք եմ տալիս, երբ ամեն ինչ պարզ կլինի, հրապարակայնորեն կկանգնեմ անարդար մարդուն կմեղադրեմ»:

Հարցին՝ զինվորի հացը գողացողը ազգի դավաճան չէ՞՝ նա պատասխանեց. «Իմ համար ոչ մի արժեհամակարգի մեջ կընդգրկված մարդ է: Ով զինվորի հացը կգողանա, էդ անձնավորությունը մարդկային ոչ մի արժեքի մեջ չկա»:

Պե՞տք է արդյոք Մանվել Գրիգորյանին գեներալ կոչել կամ առավել եւս՝ Արցախի հերոս՝ Մանուկյանը պատասխանեց. «Արցախի հերոսի կոչում ինքը ստացել է այն արժանիքների համար, որը մատուցել է պատերազմի ժամանակ, ինքը իր ծառայությունը մատուցել է: Թող հաստատվի՝ ես ձեր հարցին կպատասխանեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Գողոնը իր տանն է հայտնաբեվել,բայց, անշուշտ, եղել են մարդիկ, որ իմացել են այդ մասին: Եթե իմացել են, չեն հայտնել, նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930