Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցականի փաթեթը զինվորին հասցնելու փոխարեն կենդանուն տալը բարոյական նորմերի մեջ չի մտնում». Արմեն Մարտիրոսյան

Հունիս 18,2018 12:09

«Կատարվածն ամենախիստ պատժին է արժանի»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն փաստին, որ ըստ ԱԱԾ տեսանյութի՝ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պահեստներում հայտնաբերվել են ապրիլյան գործողությունների ժամանակ բանակին ուղարկված նվիրատվությունները, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Այստեղ բարոյական խնդիր կա. դպրոցականի փաթեթը զինվորին հասցնելու փոխարեն կենդանուն տալը որեւէ բարոյական նորմի մեջ չի մտնում»,-համոզմունք հայտնեց Արմեն Մարտիրոսյանը: Նա կարծում է, որ առաջիկայում կրկին նմանօրինակ բացահայտումներ կլինեն:

«Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ ներկայումս ՀՀ-ն մեծ հնարավորություն է ստացել իսկապես զարգանալու եւ իր քաղաքացիների սոցիալ-իրավական ապահովությունը կյանքի կոչելու, ուստի պատվով պետք է դուրս գա այս ժամանակահատվածից:

https://www.facebook.com/aravot.am/videos/2033020520049786/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930