Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի օգնական. «Նույն խտացրած կաթերի ակցիան առաջինը ես եմ արել՝ իմ քրոջ 7տ. երեխայի միջոցով»

Հունիս 18,2018 12:39

Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ իր համար անակնկալ էին ԱԱԾ-ի բացահայտումները՝ շեֆի մասին:

Մեր հարցին՝ Դուք տեւական ժամանակ՝ 5 տարուց ավելի Մանվել Գրիգորյանի օգնականն եք եղել ԱԺ-ում, նրա հետ շփումների մեջ եք եղել, պատգամավորները տեսակետ հայտնեցին, որ Գրիգորյանը այդ ամենը չէր կարող մենակ անել, ի՞նչ կասեք ԱԱԾ-ի տեսանյութի բացահայտումների մասին՝ նա պատասխանեց. «Ես էլ եմ համակարծիք, որ եթե այս ամենը կազմակերպված է, անմեղության կանխավարկածը պահելով, որովհետեւ սպասում ենք, որ քննությունն ավարտվի, երբ ամբողջական հայտարարությունը կտարածվի, ես իմ կոշտ դիրքորոշումով հանդես կգամ: Ես էլ եմ կարծում, որ եթե այս ամենը իրական է, մի հոգի չի արել»:

Մեր հարցին՝ սա անակնկա՞լ էր ձեզ համար՝ նա պատասխանեց. «Իմ համար խորը անակնկալ էր: Անակնկալ էր ու շատ մեծ, որովհետեւ նույն խտացրած կաթերը, որ կային երեխաների մակագրությամբ, առաջինը այդ ակցիան իրականացրել եմ ես՝ իմ քրոջ 7 տարեկան երեխայի միջոցով, երեխան դպրոցի բակում նստած խնդրում էր՝ ինձ տվեք մեկ խտացրած կաթ, ես ուղարկեմ բանակ, ուղարկեմ զինվորին ու այդ բանը ձնագնդիկի պես մեծացավ: Այս պարագայում իմ համար անընդունելի է, ցանկացած մարդ, կլինի իմ հալալ եղբայրը, եթե տենց բան անի, անընդունելի է: Բայց՝ անմեղության կանխավարկածը պահենք, ես իմ մեջ չեմ ուզում հավատալ դրան, քանի որ ես էդ կերպարը չեմ տեսել»:

Նա ասաց, որ 5 տարի աշխատել է Մանվել Գրիգորյանի հետ եւ չի նկատել, որ նա թալանով է զբաղված եղել. «Ինքը ասում էր իմ կյանքի նպատակը Արցախն է, Արցախի հարցը լուծված տեսնելը: Էս երեւույթը իմ համար շոկ ա»:

Մանվել Գրիգորյանի օգնականն ասաց, որն ինքն էլ է բանակի համար ընկած օգնություն հավաքել՝ բարեկամներից, ընկերներից, հարազատներից, եթե իմանար, որ դրանք տեղ չեն հասնում, չէր անի:

Մովսես Մանուկյանը հարցին՝ դուք մուտք ու ելք եք ունեցել նրա բնակարան, ավտոպահեստ, չե՞ք տեսել այդքան մեքենաները՝ վստահեցրեց, որ ինքը միայն տեսել է այն ավտոպարկը, որտեղ հայտարարագրված մեքենաներն են եղել. «Ես մուտք ու ելք ունեցել եմ, ավտոպարկում եղել եմ, որտեղ ես եմ եղել՝ թանգարանային նմուշի ավտոմեքենաներն են եղել ամբողջությամբ,որոնց մեծ մասը հայտարարագրում նշված է եղել, ամբողջությամբ օրինական են եղել»: Իսկ պահեստ, Մանուկյանը հավաստիացրեց, որ չի մտել, չի տեսել:

Մովսես Մանուկյանի խոսքով. «Երեւույթն իմ համար դատապարտելի է, եթե ես իմանամ, որ իմ հալալ եղբայրը նման բան է արել, ես կհամարեմ, որ հալալ եղբայր չունեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930