Միջազգային կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ հարված է հասցրել սիրիական բանակի դիրքերին` Դեյր Զոր նահանգի Աբու Քամալ քաղաքի հարավարևելյան հատվածում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով սիրիական պետական լրատվամիջոցները:
Ըստ պարբերականի՝ օդային հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունն այս տեղեկատվությունը չի հաստատել: «Դա ԱՄՆ-ի և կոալիցիայի հարվածը չի եղել»,- գործակալությանն ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ