Քիչ առաջ դատարանի դահլիճից ազատ արձակվեցին 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով արդեն 2,5 տարի կալանքի տակ գտնվող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, Էդվարդ Ներսիսյանը` «Ապարը»:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժեց Վահագն Սալնազարյանին ազատ արձակելու միջնորդությունը: Մերժեց նաև Վահան Շիրխանյանի միջնորդությունը:Նա ազատ չարձակվեց:
Aravot.aի հարցին` ինչու էր այս տարիներին գտնվում անազատության մեջ, Գառնիկ Մարգարյանը պատասխանեց. դա քաղաքական պատվեր էր:
Մանրամասները՝առաջիկայում:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ