Մեքսիկայի երկրաբանական և մթնոլորտային հետազոտությունների ինստիտուտը արհեստական երկրաշարժ է գրանցել երկրի մայրաքաղաքում Գերմանիայի հետ ազգային հավաքականի ֆուտբոլային խաղի ժամանակ։
Ըստ կազմակերպության՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են մայրաքաղաքի առնվազն երկու կետում այն բանից հետո, երբ հանդիպման 35-րդ րոպեին Մեքսիկայի հավաքականը գոլ խփեց գերմանացիների դարպասին։ Երկրաշարժի հավանական պատճառը գոլը տոնող երկրպագուների ցատկոտումներն են:
Հիշեցնենք, հունիսի 17-ին Գերմանիա-Մեքսիկա խաղի հաշիվն ավարտվել է 0:1 հաշվով։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ