Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչները բողոքում են բռնակալական համակարգի կողմից իրականացրած համայնքների խոշորացման ծրագրի դեմ. «Երկիր Ծիրանի»

Հունիս 17,2018 23:55

2018 թվականի հունիսի 16-ին և 17-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները, նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, ապրիլյան Մեծ Համահայկական Ընդվզումից հետո, մարզային այցելությունների շրջանակում, իրականացրեցին այց դեպի Վայոց ձոր։

Նման այցերը տեղի են ունենալու պարբերաբար՝ հանրային իրազեկման, հանրային բողոքների և առկա խնդիրների հանրայնացման, պահանջների ներկայացման և խնդիրները լուծելու նպատակով։

Վայոց ձորի մարզային այցելությունը արձանագրեց, որ բնակիչները բողոքում են բռնակալական համակարգի կողմից իրականացրած համայնքների խոշորացման ծրագրի դեմ։ Վայոց ձորի խոշորացված բոլոր համայնքների բնակիչները պահանջում էին վերադառնալ նախորդ վարչատարածքային կարգավիճակին։ Վայոց ձորի Եղեգիս համայնքի (Շատին, Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Վարդահովիտ, Քարագլուխ) բնակիչները բողոք և պահանջ էին ներկայացնում դադարեցնել փոքր ՀԷԿ-երի շահագործումը Վայոց Ձորում, վերականգնել նախկին գետի բնական վիճակը, արգելել Վայոց Ձորում տրամադրել նոր արտոնագրեր՝ր նոր ՀԷԿ-երի կառուցման համար։

Վայոց ձորի Ջերմուկ, Կեչուտ, Գնդեվազ, Արենի և Եղեգնաձոր համայնքների բնակիչները պահանջում էին անհապաղ դադարեցնել Ամուլսարի շահագործումը։

Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղը կարիք ունի հատուկ, արտոնյալ պայմաններում արտադրական ներդրումային ծրագրերի իրականացման և փոքր ջրամբարի կառուցման։

Վայոց ձորի նախիջևանյան սահմանում ադրբեջանցիների կողմից ակտիվ ռազմական-ինժեներական աշխատանքների իրականացումը թեպետ մտահոգում էր Վայոց ձորի բնակիչներին, սակայն նրանք համարձակորեն հայտնում էին, որ այս անգամ՝ այս «պատերազմում», իրենք պատրաստ են տալ ոչ միայն հակահարված թշնամուն, այլև միացնել Նախիջևանը Հայաստանին։

Այս ուղղությամբ քաղաքացիները պահանջում էին սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում հատուկ ընթացակարգով իրականացնել գյուղացիների մոբիլիզացիա, և իրենց բնակավայրերում՝ հատուկ նշանակության շինություններում, ապահովել իրենց համար նախատեսված զենքի տրամադրում, որով պետք է զինվեն բնակիչները պատերազմական գործողությունների ժամանակ՝ ինքնապաշտպանության նպատակով։

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

Վայոց Ձոր, Արենի

17 հունիսի 2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930