Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին

Հունիս 17,2018 18:03

Հունիսի 17-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերից համայն հայության հոգևոր կենտրոն ժամանած ուխտավորների՝ ուղեկցությամբ «Արարատ» տան վարիչ-տնօրեն Դերիկ Ղուկասյանի և Ժակլին Էլ Շամմասի, ինչպես նաև Միչիգանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ծխական խորհրդի անդամների:

Արևելյան և Արևմտյան թեմերի անունից ողջույնի խոսք ասացին Ժակլին Էլ Շամմասն ու Դերիկ Ղուկասյանը՝ Նորին Սրբությանը փոխանցելով իրենց թեմերում ծառայող հոգևորականների որդիական սերն ու խոնարհությունը, ինչպես նաև ներկայացրեցին  հայրենիքում իրականացվող բարեգործական ծրագրերը:

Այնուհետև Գարեգին Բ Վեհափառը, բերելով իր հայրապետական սերն ու գնահատանքը ուխտավորներին, շեշտեց, որ որպես Հայրապետ՝ մեծ ուրախություն է ապրում, երբ ամեն անգամ տեսնում է, թե ինչպես են հայորդիները ժամանում հայրենիք և համայնասփյուռ հայության հոգևոր կենտրոն այն գիտակցությամբ, որ իրենք նույնպես  հոգևոր ու ազգային արժեքների կրողն են և իրենց աստվածահաճո գործունեությամբ զորակցություն են բերում հայրենաբնակ եղբայրներին ու քույրերին:

Անդրադառնալով նրանց կողմից հայրենիքում իրականացվող բարեգործական ու մարդասիրական ծրագրերին՝ Նորին Սրբությունը հայցեց Երկնավորից, որպեսզի Տերն իրենց  աստվածօրհնյալ առաքելության ողջ ընթացքում օրհնի ամենքին:

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ Հայ Եկեղեցու սոցիալական և հոգեփրկչական առաքելությանը, ներկայացրեց հայ ժողովրդի ու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները՝  կարևորելով միասնական ջանքերը դրանց հաղթահարման համար:

Վերջում  հայապահպանության գործում բերած կարևոր ավանդի համար իր գնահատանքը վերստին փոխանցելով  ուխտավորներին՝ Վեհափառ Հայրապետը հորդորեց նույն նախանձախնդրությամբ շարունակել կրողը լինել նախնյաց ավանդած հսկայական ժառանգության և այն անխաթար փոխանցել հաջորդ սերունդներին:

Ապա ուխտավորները նաև ներկա գտնվեցին Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագին:

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930