Հունիսի 13-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում տարածաշրջանի խոշորացված համայնքների ղեկավարների, հիմնարկների տնօրենների, հասարակական կազմակերպությունների նախագահների, բնակչության հետ հանդիպման ժամանակ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ասաց, որ առաջնահերթ ուշադրությունը, պետական աջակցությունը ցուցաբերվելու է մարզի Բերդի տարածաշրջանին, որը սահմանագոտի լինելով, կտրված է մեծ ճանապարհից:
Մարզպետի վկայությամբ՝ դրանից հետո ուշադրություն է ցուցաբերվելու Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Դիլիջանի տարածաշրջաններին: Դիլիջանի տարածաշրջանը մարզի համեմատաբար զարգացած տարածքն է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ