Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը մարզպետի մոտ է. քննարկում են բողոքի ցույցերի հնարավոր հանգուցալուծումը

Հունիս 17,2018 13:31

Այս պահին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ է՝ քննարկելու Էջմիածնում վերջին 2 օրերին տեղի ունեցող բողոքի ցույցերի հանգուցալուծումը: Էջմիածին քաղաքում 3-րդ օրն է բողոքի ցույցեր են ընթանում: Դոն Պիպոյի կազմակերպած բողոքի ցույցի ընթացքում պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Կարեն Գրիգորյանի աջակիցներն էլ բողոքի ցույցեր են անցկացնում:

Երեկ Կարեն Գրիգորյանը հաշտության կոչ է արել:

Կարեն Գրիգորյանի հորը՝ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին եւ Դոն Պիպոյին ԱԱԾ-ն ձերբակալել է. «երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն երեկ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին եւ խաղաղ ցույցի երեք հիմնական կազմակերպիչներին այսօր ժամը 12:00-ին Արմավիրի մարզպետարանում հանդիպել եւ քննարկել են ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիները։
Այս պահին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը մարզպետ Միրիջանյանի մոտ է: Մարզպետը լրագրողների հետ զրույցում, ըստ «Շանթ» ՀԸ-ի ուղիղ հեռարձակման, ասաց, որ սպասում են նաեւ քաղաքապետի հրաժարականը պահանջողներին, քննարկումներից հետո հայտարարությամբ հանդես կգան:

Միրիջանյանի խոսքերով՝ «Քանի նոր Էջմիածինը բոլոր հայերի սուրբ քաղաքն է, նաեւ թեմի առաջնորդն է այստեղ։ Մեծ պատրաստակամությամբ սպասում ենք նաեւ հրաժարական պահանջողներին, որ միասին գտնենք օպտիմալ լուծումը ստեղծված իրավիճակից»:

Խնդրի լուծման 3 տարբերակ կա, ինչպես ասաց մարզպետը՝ բավարարվում են քաղաքապետի պահանջները, կամ բավարարվում են ցուցարարների պահանջները, կամ պետք է գտնել ճանապարհային քարտեզ, եւ այդ ճանապարհով փորձել լուծում ունենալ: Իսկ ճանապարհային քարտեզը պետք է լինի միայն քննարկումների արդյունքում»:

Գագիկ Միրիջանյանը նաեւ նշեց՝ «Ամենակարեւորը հասարակական կարգի պահպանումն է, իրավական նորմերի պահպանումը, ինչպես նաեւ մարդու իրավունքների պահպանումը»:

Մարզպետը նշեց, որ Էջմիածնի քաղաքապետարանում դեռ ստուգումներ չեն սկսել, բայց չի բացառվում, որ դա տեղի ունենա. «միայն ու միայն իրավական հիմք ունենալու պարագայում, այն էլ մարզպետարանի կամ տարածքային ինքնակառավարման մարմինների լիազորությունների ներքո կամ վարչական վարույթներով»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930