Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղեկատվական բլոկադա, Օրենքի պահանջների չկատարում». Լիանա Դոյդոյան

Հունիս 17,2018 12:54

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Լիանա Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգություն է հայտնում. «Տեղեկատվական բլոկադա, Օրենքի պահանջների չկատարում. Հարգելի կառավարություն, հրապարակեք վարչապետի, փոխվարչապետերի նորանշանակ խորհրդականների, օգնականների տվյալները Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, որի պահանջն է՝ հրապարակել…պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները:

Ի դեպ, Սարգիս Խանդանյան ջան, տեղեկացնենք լրագրողներն էլ, որ Դուք եք նշանակվել տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձ: Ոչ մի տեղ չենք կարողանում գտնել գրեթե ամեն օր նշանակվող օգնական-խորհրդականների տվյալները: Պատրաստ ենք համագործակցել և մեր փորձով աջակցել: Հուսամ շատ արագ կկարողանաք տեղեկատվական բացը լրացնել և ՏԱ մասին օրենքի պահանջներն ի կատար ածել: Ի դեպ նշեմ,որ Ձեր տվյալներն էլ չկան կայքում, փոխարենը կայքում դեռևս հին որոշմամբ ՏԱ պատասխանատու մնացել է Ալեքսանդր Ղազարյանը»:

Ի պատասխան Սարգիս Խանդանյանը գրել է. «Լիանա ջան, իսկապես շնորհակալ եմ Ձեր ակտիվ ու օգտակար գործունեության համար, նաև կարևոր նկատառումների համար։ Կապված կառավարության աշխատակազմի լուծարման և վարչապետի աշխատակազմի կազմավորման հետ անհրաժեշտություն է ծագել թե տեխնիկապես, թե բովանդակային առումով վերազինել gov.am կայքը, որպեսզի հնարավորություն ունենանք անհրաժեշտ տեղեկատվությունը տեղադրել և թարմացնել։ Հիմա աշխատում ենք դրա վրա ու փորձում ենք հնարավորինս արագ լուծում տալ խնդրին։

Կայքի իմ բաժնում նշված է, որ ես եմ Տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձը, քո ներկայացրած անճշտությունը շուտով կշտկվի։ Կրկին շնորհակալ եմ Ձեր աշխատանքի ու համագործակցության պատրաստակամության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930