Այսօր մահացել է Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը:
Նշենք, որ երկար ժամանակ Իգոր Մուրադյանը հիվանդ էր: Վերջին շրջանում նա բուժվում էր ԱՄՆ-ի կլինիկաներից մեկում:
Նա օրերս էր վերադարձել Հայաստան:
Հունիսի 13-ին ԱՄՆ – ում գործող Policy Forum Armenia-ի կազմակերպության անդամ Դավիթ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր այս լուսանկարը եւ մասնավորապես գրել. «Շուրջ 3.5 ամիս Վաշինգտոնի լավագույն հիվանդանոցներից մեկում բուժում ստանալուց հետո Իգորը 2 ժամ առաջ բռնեց տուն վերադարձի ճանապարհը: Վիճակը դեռ ծայրաստիճան ծանր է, այնպես որ մինչև վերջին րոպե հարց կար՝ «ուղարկե՞նք, թե՞ ոչ»: Բայց ինքը հաղթեց: Մի օր, մայիսի սկզբի բազմամարդ ցույցերի նկարահանումները հետս նայելուց հետո ինձ հարցրեց՝ «Ինչ՞ ենք անում այստեղ. մենք պիտի այնտեղ լինենք հիմա»: Երկուսիս դեպքում էլ գիտեի թե «ինչ ենք անում», բայց ձայն չհանեցի: Այդ օրվա վերջում ինձ էլ, իր եղբորն էլ ասաց, որ որոշել է վերադառնալ հայրենիք….կիսատ թողնելով իր բուժումը, որն այնքան դժվար տրվեց և կարող էր իրեն իրոք անդունդի եզրից ետ բերել»:
Շատ եմ ցավում։
Կխնդրեի հրապարակել հոգեհանգստի և հուղարկավորության տեղի ու ժամի մասին տեղեկատվություն։