Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևան» հիմնադրամի տնօրենն ազատ է արձակվել. 168.am

Հունիս 16,2018 23:57

«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրի դատարանում քննվում էր Աշոտ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու միջնորդությունը:

Դատարանի մոտ խմբված Աշոտ Ղազարյանի հարազատները լրագրողների հետ զրույցում ասել էին, որ նա, իրեն անհիմն ձերբակալելու համար, հացադուլ և ջրադուլ է հայտարարել։
«Դատավարությունից ակնկալում եմ միայն անաչառություն,- մինչ վճռի կայացումը դատարանից դուրս գալիս հայտարարեց «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը,- Դատարանը հասկացավ՝ ինչ է կատարվել: Ես ապօրինություններին դեմ եմ, հույս ունենք, որ դատարանը կկանխի ապօրինությունները»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է ԱԱԾ-ն նման գործողություններ ծավալել, եթե, ինչպես նշում եք, հիմքեր չկան, նա պատասխանեց. «Նրանց հարցրեք: Առայժմ հիմքեր չկան, հիմքեր կլինեն այն ժամանակ, երբ ունենան փաստեր, որ Աշոտ Ղազարյանն ինչ-որ բանից տեղյակ է: Ինձ մեղադրում են հիմնադրամից գումար փոխանցելու թույլտվության մեջ»:

Նա նաև ներկայացրեց, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված անձինք, ովքեր ապօրինությունների մասին տեղեկացրել են, նկատի են ունեցել «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930