Հունիսի 16-ին Նախագահ Բակո Սահակյանը նույն օրն Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում նորակառույց Վարդանանք եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը Ճարտարում նոր եկեղեցու առկայությունը կարեւորել է ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման ու ամրապնդման տեսանկյունից՝ նախագծի իրականացումը համարելով Հայրենիք-Սփյուռք համագործակցության կոնկրետ օրինակներից մեկը, եւ երախտագիտություն հայտնել ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանին եկեղեցու կառուցման համար:
Արարողությանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքից, հյուրեր արտերկրից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ