«Մեր կառավարությունը տիրապետում է ավելի լավ ինֆորմացիայի, քան ես և դուք, վստահ եմ, որ իրենց միջամտությունը ճիշտ ժամանակին է։ Համարում եմ իրավական այդ քայլեր»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Նա նաև հավելեց. «Եկե՛ք ձեռք սեղմենք, ի՞նչ խնդիր կա, հաշտության գանք, բոլորն, ով իրեն համարում է էջմիածնեցի, թող գան, ձեռք սեղմեն։ Սա իմ սկզբունքին դեմ է, նրանք վիրավորում են ինձ, իմ ծնողին, իմ ընտանիքը, բայց ես դեմ գնալով իմ սկզբունքներին՝ առաջինն եմ ասում՝ եկե՛ք հաշտվենք, ձե՛ռք սեղմենք, ի՞նչ խնդիր կա»:
Մանրամասները՝ առաջիկայում