Շիրակի մարզում այսօր՝ հունիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 13:00-ի սահմաններում 48-ամյա Բաբկեն Ե.-ն Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 141-րդ կմ հատվածում Mercedes մակնիշի 35 PA 357 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 60 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Բաբկեն Ե.-ն, ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 22-ամյա Կ. Մ.-ն, 24-ամյա Մ. Ե.-ն, 26-ամյա Ռ. Հ.-ն, և 24-ամյա Ռ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում