Այսօր ԱԱԾ-ի կողմից Էջմիածնում կատարված գործողությունների առթիվ Էջմիածին էր գնացել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Իրավապահների գործողությունների մասին նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն օրինականության կողմնակից է, եւ այն, ինչ օրինական է, ընդունելի է: Անդրադառնալով այն փաստին, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում նաեւ Գրիգորյանի ղեկավարած Երկրապահ կամավորականների միության գրասենյակում, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ պետք է իրավիճակին ծանոթանա:
Հավելենք, որ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ բողոքի ցույցերն այսօր եւս շարունակվել են: Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ դրանք ուժով ցրելը անընդունելի կլինի:
Ցուցարարները փակել են Մաշտոցի անվան փողոցը եւ պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանն ու իր աջակիցները պատասխանատվության ենթարկվեն, Կարեն Գրիգորյանն էլ հրաժարական տա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ