Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն հայաստանցի երկրպագուներին այսօր հրավիրել էր՝ իր կերպարով MICKITOY խոսող տիկնիկների վրա ինքնագրեր բաժանելու:
Միջոցառումը նախատեսված էր սկսել ժամը 12:00-ին, սակայն թե խանութում, թե դրսում այնքան շատ մարդ էր հավաքվել, որ հարկ եղավ մի որոշ ժամանակով հետաձգել, մինչեւ աշխատակիցներին կհաջողվեր խանութում ինչ-որ չափով կարգ ու կանոն հաստատել:
Տիկնիկները «Մանկան» խանութներում վաճառվում են հունիսի 1-ից, իսկ այսօրվանից սկսել է գործել պաշտոնական կայքը, որով վաճառքն օնլայն ռեժիմով հնարավոր է իրականացնել արդեն ամբողջ աշխարհում:
Կազմակերպիչները չկարողացան հստակ ասել, թե անցած 16 օրերին որքան տիկնիկ է վաճառվել, սակայն ասացին, որ այսօր վաղ առավոտից մի քանի հարյուր տիկնիկ է սպառվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ