Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երբ ասեցի, որ ուզում եմ 2-րդ երեխաս էլ աղջիկ լինի, բժիշկը զարմացավ». առողջապահության նախարար

Հունիս 16,2018 16:44

«Երբ հետազոտության ժամանակ պարզում էինք մեր երկրորդ երեխայի սեռը, ասացի՝ հուսով եմ, որ երկրորդն էլ է աղջիկ: Բժիշկը շոկի մեջ էր. զարմացավ, թե ոնց կարող է տղամարդը ցանկանալ աղջիկ ունենալ»,-«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով սեռով պայմանավորված աբորտներին, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա բնորոշմամբ՝  ճիշտ չէ ակնկալել, որ մի օր բոլոր տղամարդիկ կփոխեն իրենց տեսակետը եւ իր պես կմտածեն:

Ըստ նախարարի՝ դեռ մանկապարտեզից պետք է երեխաներին ճիշտ մշակույթ սովորեցնել մարդկային հարաբերությունների մասին. «Եթե այդպես լինի, 25 տարի անց արդյունքի կհասնենք: Բայց ես համարում եմ, որ մենք այդքան էլ կնատյաց չենք, Հայաստանն ավելի լավ վիճակում է այդ առումով: Սեռով պայմանավորված աբորտներ չպետք է լինեն, բայց անգամ ամենակնամեծար երկրներում այդ խնդիրը լուծված չէ»: Ապա լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե նախարարն ինչ կարծիքի է ոչ ավանդական բուժական մեթոդների, օրինակ՝ հոմեոպաթիայի եւ նարեկաբուժության մասին:

Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Կա գիտություն եւ մնացածը: Եթե ինչ-որ բան գիտության կողմից ապացուցված չէ, ապա տեղի չպետք է ունենա մեր կյանքում: Պետք է պարզել այդ մեթոդների՝ մասնագիտություն լինել-չլինելը: Զավեշտը չպետք է հասնի նրան, որ նարեկաբուժությամբ ՄԻԱՎ բուժեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930