Թռչող մեքենաներից՝ փոքր հրթիռներ, մեքենայական ուսուցումից մինչև ժամանակակից ցանցեր ու անվտանգություն. Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018 (չ)կոնֆերանսը։
Այսօր և վաղը հայաստանյան ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետներ հնարավորություն ունեն մասնակցելու թվով 10֊րդ «ԲարՔեմփ Երևան»֊ին։
(Չ)կոնֆերանսի առաջին օրը ելույթներով հանդես եկան միջազգային փորձագետներ և հյուրեր Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ավստրիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, վարպետության դասեր անցկացրեցին ՏՏ ոլորտի լավագույն հայաստանյան մասնագետները։
Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը (չ)կոնֆերանսի մեկնարկին հանդես եկավ ժամանակակից ցանցերի և Հայաստանում ցանցային տեխնոլոգիաների մասին պատմող զեկույցով։
Այս տարի «ԲարՔեմփ Երևան»-ի մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխատաշուկան, որին մասնակցում են տասնյակ ՏՏ ընկերություններ:
Մամուլի հաղորդագրություն