Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զգալի չափերի յուրացման դեպք` Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնում

Հունիս 16,2018 14:17

Հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրում ընդգրկել է իր ծանոթ և մտերիմ անձանց, որոնք փաստացի չհաճախելով նախատեսված դասընթացներին` ստացել են իրենց անվամբ դուրս գրված կրթաթոշակի գումարները:

Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ. հունվարը, ծրագրում ընդգրկել է երեք քաղաքացու, որոնք փաստացի չեն հաճախել դասընթացներին, սակայն ստացել են 55.000-ական դրամ կրթաթոշակներ, իսկ պետական բյուջեից նշված անձանց համար դասընթացներ կազմակերպելու նպատակով նախատեսվել և դուրս է գրվել ևս 55.000-ական դրամ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս: Միաժամանակ պարզվել է, որ նույն ժամանակահատվածում նշված ծրագրում փաստաթղթեր կեղծելու եղանակով ընդգրկվել է ևս երկու քաղաքացի, ովքեր այդ մասին տեղյակ չեն եղել, իսկ նրանց անվամբ նախատեսված և դուրս գրված ընդհանուր` 220.000 դրամը յուրացվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930