Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակաքաղցկեղային թանկ դեղամիջոցներն առաջիկայում գուցե Վրաստանից «էժանով» գնելու կարիք չլինի

Հունիս 16,2018 13:20

«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում այսօր քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին հարց ուղղվեց այն մասին, թե ՀՀ-ում երբ են գրանցվելու հակաքաղցկեղային դեղամիջոցները, որոնք հարեւան երկրներում էժան են: Քաղաքացին նաեւ այսպիսի հարցադրում արեց. «Ուռուցքաբանության կենտրոնի բժիշկները ե՞րբ են դադարելու փող մուրալ առանց այդ էլ քաղցկեղով հիվանդ մարդկանցից»: Նախարարը հայտնեց, որ նշյալ դեղամիջոցների մի մասը հավանաբար այս տարի կգրանցվի. «Խնդիրն այն է, որ փոքր սպառում ունեցող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, մատակարարները հետաքրքրված չեն շուկայով: Բոլորը չենք կարող գրանցել, բայց այդ դեղերն  օրինական ճանապարհով կներմուծվեն»:

Հակաքաղցկեղային դեղերի թանկության մասին խոսելով՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ դրանց օրինական ճանապարհով ներմուծումը գնի վրա ազդեցություն կունենա. «Դեղերի ավելացված արժեքի հարկի պատճառով է, որ ՀՀ-ում ավելի թանկ են դրանք, քան Վրաստանում, որտեղ ԱԱՀ չկա: Հիմա հարկայինի հետ փորձում ենք հասկանալ, թե որքանով կհաջողվի ԱԱՀ-ն հանել»:

Ինչ վերաբերում է բժիշկների փող մուրալուն, Արսեն Թորոսյանը նկատեց, որ պետության կողմից առողջապահությանը տրամադրվող գումարները մեծ չեն. «Ոչ մեկ հաճույք չի ստանում բժշկին գումար տալուց, բայց նրանք էլ են ցանկանում արժանի աշխատավարձ ստանալ: Եթե բժշկի աշխատավարձը 100 հազար դրամ է, բնական է, որ այդպես պետք է լինի: Հիմա ուժեղացվել է հսկողությունը, որպեսզի պետպատվերից տրվող գումարներով բժիշկները եւս  վարձատրվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930