Ներկայացնում ենք ՀՀ ԶՈՒ գխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից Վիգեն Սարգսյանի հրամանով ազատված գեներալ Հայկազ Բաղմանյանի հետ հարցազրույցից մի հատված.
– Ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը։
-Ժողովուրդը ո՞նց ա վերաբերվում, ի՞նչ ա նշանակում՝ ես ոնց եմ վերաբերվում, եթե ժողովուրդն ա հեղափոխություն արել, ուրեմն՝ դրական։
– Դուք Սերժ Սարգսյանի մտերիմներից եք, նրա հրաժարականն ինչպե՞ս ընդունեցիք։
-Դրական։ Սերժ Սարգսյանն իմ մտերիմ ընկերն ա, այսինքն՝ ի՞նչ պիտի լինի, դրանից մտերիմ լինո՞ւմ ա։
– Ժողովրդի պահանջն արդարացի՞ էր, որ պետք է Սերժ Սարգսյանը հեռանա։
-Սերժ Սարգսյանն էն մարդն ա, որ եթե նա հրաժարական ա տվել, ուրեմն գիտի՝ ինչի համար ա տվել։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում