Այսօր վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություններ են իրականացնում Ակնալիճ գյուղում գտնվող ԱԺ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում:
ԱԱԾ լրատվության վարչության պետ Սամսոն Գալստյանը ԶԼՄ-ներին հաստատել է, որ այս պահին որոշակի գործողություններ են իրականացվում Էջմիածնում, մասնավորապես՝ Գրիգորյանի առանձնատանը:
Ըստ տեղեկությունների, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում նաև «Դոն Պիպո» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող, մեծահարուստ Արթուր Ասատրյանի մոտ։
Սամսոն Գալստյանը հայտնել է, որ ԱԱԾ-ի հատուկ գործողությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: