Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր պոլիկլինիկայի` պետական լինելն այդքան էլ էական չէ». նախարարը՝ պոլիկնինիկայի տնօրենին

Հունիս 16,2018 12:13

«Հարավկովկասյան երկաթուղու պոլիկլինիկա» պետական ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Նահապետյանն այսօր «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց, որ իր ղեկավարած հաստատությունը պետությունը ցանկանում է մասնավորեցնել, ինչը, ըստ տնօրենի, կխաթարի բուժհաստատության աշխատանքը: Արձագանքելով՝ Արսեն Թորոսյանը նախ տեղեկացրեց, որ նախորդ տարի տասնմեկ բուժհաստատություններ ներառվել են մասնավորեցման ցանկում. «Պետական պետք է լինեն այն ԲԿ-ները, որոնք ռազմավարական նշանակության ծառայություններ են մատուցում, որոնք, սակայն, եկամտաբեր չեն: Մասնավորեցման ցանկն առաջիկայում կետ առ կետ նայելու ենք եւ տեսնենք, թե  որ բուժհաստատությունները պետք է հետ գան պետության տիրապետության ներքո»:

Ապա դիմելով Նահապետյանին՝ Արսեն Թորոսյանն ասաց. «Ձեր պոլիկլինիկան գուցե շատ կարեւոր գործ է կատարում, բայց այդ հարցում պետական լինել-չլինելն այդքան էլ էական չէ: Կարող եք շարունակել ձեր ծրագրերը եւ գործունեությունը եւ չլինել պետական»:

Ըստ նախարարի՝ նշյալ պոլիկլինիկան հատուկ ռազմավարական նշանակություն չունի, հետեւաբար, պետական մնալու պարտադիր պայման Արսեն Թորոսյանը չի տեսնում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930