Լրահոս
Օրվա լրահոսը

Ու մինչ դուք մտածում եք ՀՀԿ-ին ներել-չներելու հարցի շուրջ, ասեմ, որ դա ՀՀԿ-ին ամենեւին էլ պետք չէ. «Ազգ»

Հունիս 16,2018 11:24

Մի խոսքով, այս ամենը կարող էր լինել, բայց ՀՀԿ-ն այդպես չի արել ու դրա համար ներողություն է խնդրում:

Այսինքն` նորմալ է, որ Երեւանի քաղաքապետարանում գործող «Երեւան» հիմնադրամը պարտադիր «նվիրատվություններ» է ընդունել, որպեսզի քաղաքապետարանը կառուցապատման թույլտվություն տա, նորմալ է, որ հարյուրավոր մարդիկ անհատ ձեռներեց են, բայց իրենք այդ մասին չգիտեն, նորմալ է, որ քաղաքապետի թիկնապահը օրը ցերեկով մարդ է ծեծում, իսկ քաղաքապետն էլ իբր տեղյակ չէ իր թիկնապահի անձնական գործերից, նորմալ է, որ ուսուցիչներ կան, որ Եհովայի վկա են, ուսուցիչներն էլ կան, որ հանրապետական (շատերն իրենց կամքից անկախ) են, նորմալ է, որ դատավորները մինչեւ օրս շփոթված են, քանի որ Բաղրամյան 26-ից իրենց ծանոթ ձայնը չի անհանգստացնում, նորմալ է, որ գեներալ Մանվելը թույլ չի տալիս ոստիկանապետ Վովային, որ մարդ բռնի, նորմալ է, որ մարդկանց մեջ այնքան բողոք է կուտակվել, որ նույնիսկ անձնական պահանջները բավարարելու համար են փողոց փակում, եւ վերջապես նորմալ է, որ խիյարը թարս է աճում: Այս ամենի ու այլ բաների համար ներողութուն խնդրելու կարիք չկա, դե հիմա արել ենք` լավ ենք արել, կամ թույլ եք տվել` արել ենք, կարող էինք ավելին անել, բայց չենք արել, ինչի համար էլ ներողություն ենք խնդրում:

Ու մինչ դուք մտածում եք ՀՀԿ-ին ներել-չներելու հարցի շուրջ, ասեմ, որ դա Հանրապետականին ամենեւին էլ պետք չէ: Նախ ժողովրդի մասին մտածում է ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը, բացի այդ հաճախ ներողություն ես խնդրում ոչ թե ներվելու համար, այլ մղկտացնելու ցանկությամբ…Օրինակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան եւ Մոնթե Մելքոնյանի մահվան օրը, երբ Սերժ Սարգսյանն այցելել էր Պանթեոն` Մարգարյանի շիրիմին, մի կին, տեսնելով երրորդ նախագահին, հանկարծ մղկտալով քայլ արեց ու բացականչեց. «Վայ, պարոն նախագահ ջան, ո~նց էի կարոտել, վաղուց չէի տեսել…»: Այնպես որ` ներել չի կարելի կախել:

Հ. ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930